Հիմա ժողովուրդը միաձայն բողոքում է, որ չի կարելի Ամուլսարի հանքը շահագործել, չէ՞ որ Հայաստանում մատերի վրա կարելի է հաշվել օդը մաքուր կանաչապատ տարածքները. զբոսաշրջիկ (տեսանյութ)

15:13 • 17.08.19

Ամբողջ Հայաստանում մատերի վրա կարելի է հաշվել այն տարածքները, գյուղերը, որոնք լավ կանաչապատված են, օդը մաքուր է և մարդիկ գալիս են հանգստանալու: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ջերմուկ այցելած զբոսաշրջիկ Արսեն Ֆիդանյանը:

«Մենք Հայաստանում ծով չունենք, ստիպված շատերը գալիս են Ջերմուկ ընտանիքներով, որ հանգստանան»,-ասաց նա:

Արսեն Ֆիդանյանը նշեց, որ մինչ այժմ այլ կառավարություն է եղել, ուրիշ բիզնես, ուրիշ տերեր, իսկ հիմա արդեն ուրիշ են, ու ժողովուրդը բոլորը միաձայն դեմ են Ամուլսարի հանքի շահագործմանը: «Եթե հանքից 1 հումք հանեն, դա արդեն վնաս է տալու, իսկ այնտեղից 8-9 հումք է դուրս գալիս, ամեն հումք իր վնասը ունի»,-ասաց նա:

Նա նշեց, որ հիմա կառավարությունը նոր է, և ժամանակն է արդեն մի քիչ բնության մասին մտածել: «Կառավարությունն էլ նույն ժողովուրդն է, ի՞նչ տարբերություն: Պետք է թողնել, որ այս մարդիկ կանաչ ունենան, քաղաքը զարգանա»,-ասաց նա: