Ֆրանսիայում 13 մարդ է տուժել լողափում հրավառության ժամանակ տեղի ունեցած պայթյունից (տեսանյութ)
Ֆրանսիայի հարավում 13 մարդ է տուժել լողափում հրավառության ժամանակ տեղի ունեցած պայթյունից: Այս մասին հաղորդում է France Bleu ռադիոկայանը՝ վկայակոչելով Կոլիուրի քաղաքապետին:
Հաղորդվում է, որ հրավառությունը տեղի է ունեցել լույս շաբաթ՝ Կոլիուրի Բորամար լողափի տարածքում:
Տուժածներից 3-ը հոսպիտալացվել են, նրանցից երկուսը լուրջ այրվածքներ են ստացել: Դեպքի վայրում ևս 7 մարդու բուժօգնություն է ցուցաբերվել։
Հաղորդվում է, որ պայթյունի պատճառները պարզելու համար հետաքննություն է անցկացվում:










