Սոչիում տեղատարափ անձրև է տեղացել. իշխանությունները պատրաստվում են բնակիչների հնարավոր տարհանմանը (տեսանյութ, լուսանկարներ)

16:10 • 17.08.19

Սոչիում շաբաթ առավոտյան տեղատարափ անձրևներ են տեղացել, սակայն դրանք չեն խախտել քաղաքի կենսապահովումը և պատահարների պատճառ չեն դարձել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է քաղաքապետարանի ներկայացուցիչը:

Ըստ կանխատեսումների՝ տարերքի հիմնական հարվածը կլինի Լազարյան շրջանը։ Իշխանությունները պատրաստվել են բնակիչների հնարավոր տարհանմանը։ Քաղաքապետը կարգադրել է փակել գետերի մոտ գտնվող բոլոր վրանային ճամբարները:

Սոչի քաղաքի վարչակազմի ներկայացուցչի հաղորդմամբ՝ արտակարգ արձագանքման բոլոր ծառայություններն աշխատում են ուժեղացված ռեժիմով:

Միևնույն ժամանակ սոցիալական ցանցերում հայտնվել են տեսահոլովակներ, որոնցում երևում է, որ մեքենաները դժվարությամբ են երթևեկում քաղաքի ճանապարհներով՝ ջրի հոսքի պատճառով:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Картинки по запросу На Сочи обрушился сильный ливень