Մոսկվայում 41-ամյա տղամարդը կացնով սպառնացել է բանկի աշխատակիցներին` պահանջելով մարել իր պարտքը

01:41 • 17.08.19

Մոսկվայում ձերբակալվել է մի տղամարդ, որը ներխուժել է տեղի բանկերից մեկն ու կացնով սպառնացել է բանկի աշխատակիցներին: Ինչպես հայտնում է TACC գործակալությունը, տղամարդը պահանջել է չեղարկել իր բանկային պարտավորությունները: Նա եղել է ոչ սթափ վիճակում:

Միջադեպը տեղի է ունեցել Բոլշայա Տուլսկայա փողոցում գտնվող բանկում: Ձերբակալված 41-ամյա տղամարդը Ռուսաստանի մայրաքաղաքի բնակիչ է: Նշվում է, որ տուժողներ չկան: Ընթանում է նախաքննություն` միջադեպի հանգամանքները պարզելու համար