Ավտովթար` Գարեգին Նժդեհի և Մայիսի 9-ի փողոցների խաչմերուկում
Օգոստոսի 17-ին, ժամը 21։25-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ նախորդ կանչի վերադարձի ճանապարհին ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի և Մայիսի 9-ի փողոցների խաչմերուկում նկատել է ՃՏՊ:
Պարզվել է, որ Գարեգին Նժդեհի 26/4 հասցեի մոտակայքում բախվել են «Ford transit» մակնիշի (վարորդ՝ Ռուբեն Գ., ծնված 1998 թ.) և «BMW» մակնիշի (վարորդ՝ Յուրա Ս., ծնված 1996 թ.) ավտոմեքենաները:
Փրկարարները փակել են գազի բալոնները և հոսանքազրկել ավտոմեքենաները: Տուժածներ չկան:










