Ստամբուլի բնակելի շենքերից մեկում պայթյուն է որոտացել, բնակիչները տարհանվել են (լուսանկարներ)
Ստամբուլի Սանջաքթեփե թաղամասում պայթյուն է որոտացել բնակելի շենքերից մեկում, գրում է cnnturk.com-ը:
Հաղորդվում է, որ պայթյունի պատճառը գազի արտահոսքն է եղել: Պայթյունի հետևանքով, նախնական տվյալների համաձայն, մեկ մարդ է մահացել: Հաղորդվում է նաև, որ պայթյունից հետո շենքում հրդեհ է բռնկվել:
Շենքի բնակիչները տարհանվել են:
Այլ տեղեկություններ չեն հաղորդվում:










