Հոնկոնգի ոստիկանությունը ցրել է ոստիկանական բաժանմունքի մոտ հավաքված ցուցարարներին
Հոնկոնգի ոստիկանությունը ցրել է հակակառավարական ցույցերի մասնակիցներին, որոնք հավաքվել են Մոնկոն շրջանի ոստիկանական բաժանմունքի մոտ:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, ցուցարարներն ավելի վաղ հում ձվեր են նետել ոստիկանության շենքի ուղղությամբ, հավաքվել են ճանապարհների եզրերին և կարգախոսներ են վանկարկել: Մի քանի տասնյակ ոստիկաններ մեքենաների օգնությամբ հետ են մղել ցուցարարներին՝ թույլ չտալով նրանց զբաղեցնել երթևեկելի մասը:
Նշվում է, որ երեկոյան ժամերին ցուցարարներն արդեն ցրվել են, իսկ ոստիկանական մեքենաները հեռացել: Իրավիճակը ոստիկանական բաժանմունքի մոտ արդեն հանգիստ է:
Հոնկոնգում 11-րդ շաբաթն է, ինչ շարունակվում են զանգվածային բողոքի ցույցերը: Բնակիչները բողոքում են օրենսդրական փոփոխությունների դեմ, որոնց ընդունման պարագայում իշխանությունները քրեական հետապնդության ենթակա անձանց կարտահանձնեն Հոնկոնգից կարտահանեն Չինաստանի մայրցամաքային հատված:










