Կուբայում կայծակի հարվածից 5 մարդ է մահացել, որից 3-ը` անչափահաս
Կուբայի Մայաբեկե շրջանի լողափերից մեկում կայծակի հարվածից 5 մարդ է մահացել: Երկուսը մեծահասակ են, երեքը անչափահաս: Եվս մի դեռահաս տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:
Կուբայում կայծակի հարվածները հազվադեպ երևույթ չեն: Հատկապես Մայաբեկե շրջանում դրանք շատ հաճախ են տեղի ունենում և հատկապես փոթորիկների շրջանում` մայիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում:










