Փրկարարները բռնել են 2 սահնօձ և 1 շահմար տեսակի օձ

12:33 • 17.08.19

Օգոստոսի 14-17-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես` Երևան քաղաքում և Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 սահնօձ և 1 շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: