Ծննդաբերող իտալուհուն Նեապոլում ավտոբուսից դուրս են հանել և տուգանել
Իտալական Նեապոլ քաղաքում երկունքի ցավերի մեջ գտնվող ուղևորուհուն ավտոբուսից դուրս են հանել և տուգանել են: Այս մասին հայտնում է La Repubblica-ն:
28-ամյա Ֆեդերիկան պատմել է, որ գտնվում էր հղիության 9-րդ ամսում և փողոց դուրս գալով` զգացել է, որ ծննդաբերությունը մոտ է: Նա որոշել է ինքնուրույն հասնել հիվանդանոց և նստել է ավտոբուս:
Ցավերն ուժեղացել են, սակայն հսկիչները նրան օգնելու փոխարեն տրանսպորտային միջոցից դուրս են հանել և տոմս չունենալու պատճառով տուգանք են գրել:
Ֆեդերիկան, ի վերջո, հասել է հիվանդանոց և ժամեր անց աղջիկ երեխա է ունեցել, որից հետո նա որոշել է բողոքարկել տուգանքը, սակայն պատասխան է ստացել, որ իր «վիճակը չի կարող արդարացում լինել»:










