Յակուտիայում աղջիկն ընկել է 50 մետր բարձրությամբ ժայռից և ողջ է մնացել (տեսանյութ)
Յակուտիայի Ներյունգրինսկի շրջանում փրկել են 50 մետր բարձրությամբ ժայռից սայթաքած և ցած գլորված աղջկան: Այս մասին հայտնում է «Զվեզդա» հեռուստաալիքը՝ նշելով, որ աղջիկը երջանիկ պատահականությամբ ողջ է մնացել և ձեռքի փակ կոտրվածք է միայն ստացել:
Ինչպես հայտնել են տեղի փրկարար ծառայությունից, տուժած աղջկա վեր բարձրացման աշխատանքները դժվարացել են քարաթափի առաջացման վտանգի պատճառով:
Փրկարարները հատուկ հարմարանքների օգնությամբ ցած են իջել և աղջկան գտել գիտակից վիճակում, որտեղ էլ նրան առաջին բուժօգնություն են ցույց տվել: Տուժածին հատուկ պատգարակի վրա են տեղափոխել և զգուշությամբ վեր են բարձրացրել:










