Արագածոտնի մարզում բախվել են Nissan Tiida-ն և Toyota Camry-ն. ավտոմեքենաները հայտնվել են դաշտում, կա վիրավոր. Shamshyan.com
Օգոստոսի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09:30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 58.5-րդ կմ հատվածում բախվել են Toyota Camry մակիշի 35 NX 657 համարանիշի և Nissan Tiida մակնիշի 04 XX 104 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նասխապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:
Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:










