Գեղարքունիքի մարզում բախվել են Lexus GX 470-ն ու 07-ը. կա վիրավոր. Shamshyan.com

17:12 • 18.08.19

Օգոստոսի 17-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15:30-ի սահմաններում Նորատուս գյուղի Սևանի փողոցում բախվել են Նորատուս գյուղի բնակիչներ, 31-ամյա Ալիկ Ալոյանի վարած Lexus GX 470 մակնիշի 50 ՏV 001 համարանիշի և 24-ամյա Կարո Դավթյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 36 CՍ 312 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 07-ի ուղևոր, Նորատուս գյուղի բնակիչ, 63-ամյա Սուսաննա Եղոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: