Արցախում բախվել են Mitsubishi Pajero-ն և բեռնատար КамАЗ-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր. Shamshyan.com

18:22 • 18.08.19

Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի Շուշիի վարչական տարածքում բախվել են Mitsubishi Pajero-ն և КамАЗ մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետանքով կա 1 զոհ, 2 վիրավոր: Ոստիկանությունը պարզում է վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը: 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: