Աֆղանստանի նախագահը դատապարտել է Քաբուլում հարսանիքի ժամանակ տեղի ունեցած հարձակումը
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին դատապարտել է մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած հարձակումը, որի հետևանքով, ըստ վերջին տվյալների, 63 մարդ է զոհվել, 180-ը տուժել են:
«Վճռականորեն դատապարտում եմ անցած գիշեր Քաբուլում հարսանեկան սրահում տեղի ունեցած հարձակումը: Ժողովրդի անունից խորին ցավակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և աղոթում տուժածների արագ ապաքինման համար»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է նախագահը:
Նա նաև հայտնել է, որ հարձակման առնչությամբ անվտանգության հարցերով արտակարգ խորհուրդ է գումարվել:
Հիշեցնենք, որ Քաբուլում հարսանեկան արարողության ժամանակ սրահում պայթյուն էր իրականացրել մահապարտ ահաբեկիչը: Ականատեսների խոսքով՝ այդ պահին սրահում տասնյակ մարդիկ են գտնվել: Աֆղանստանում գործող «Թաիլբան» խմբավորումը հերքել է իր մասնակցությունը տեղի ունեցածին:










