Ֆրանսիայում ռեստորանի հաճախորդը «դանդաղ» սպասարկման պատճառով կրակել է մատուցողի վրա. վերջինս տեղում մահացել է

12:44 • 18.08.19

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի Մուազի լե Գրան համայնքում ռեստորանի հաճախորդը սպանել է մատուցողին, հաղորդում է France Info-ն՝ իրազեկ աղբյուրներին հղումով:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 16-ի երեկոյան: Ականատեսների խոսքով՝ տղամարդը կրակել է մատուցողի վրա, քանի որ դժգոհ է եղել վերջինիս «դանդաղ» սպասարկումից:

Արձակված գնդակը մխրճվել է մատուցողի ուսի մեջ, պարզվել է՝ վերքը ծանր է: Չնայած արագ ցուցաբերված բուժօգնությանը՝ տուժածը տեղում մահացել է, իսկ մարդասպանը փախուստի է դիմել դեպքի վայրից, ոստիկանությունը փնտրում է նրան:

Parisien պարբերականի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Mistral ռեստորանում, սպանված մատուցողը 28 տարեկան է եղել: