Մահացել է Ռոջեր ճագարի մուլտհերոսի ստեղծողը
Մեծ Բրիտանիայում՝ Բրիստոլի իր տանը, 86 տարեկան հասակում մահացել է հայտնի անիմատոր, կինոռեժիսոր Ռիչարդ Ուիլյամսը: Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, Ուիլյամսը մահացել է օգոստոսի 16-ին:
Նա ծնվել է Տորոնտոյում, այնուհետև տեղափոխել է Մեծ Բրիտանիա: Լայն ճանաչում է ստացել «Ով է մատնել Ռոջեր ճագարին» գեղարվեստական ֆիլմի անիմացիոն աշխատանքով զբաղվելու շնորհիվ: Նա ստեղծել է Ռոջեր ճագարի և Ջեսիկա Ռեբիթի կերպարները:
Ռոջեր ճագարի մասին ֆիլմի վրա աշխատելու համար Ուիլյամսը երկու «Օսկարի» է արժանացել, ինչպես նաև մեկ BAFTA մրցանակի:
Նա աշխատել է նաև Վարդագույն հովազ շարքի երկու ֆիլմերի և Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերից մեկի վրա:










