Ալյասկայում շոգի պատճառով սաղմոնները սկսել են զանգվածային կերպով սատկել

14:49 • 18.08.19

Այս ամառ ԱՄՆ Ալյասկա նահանգում անոմալ շոգի հետևանքով սաղմոն տեսակի մեծ քանակությամբ ձկներ են սատկել, հաղորդում է CNN հեռուստաալիքը:

Յուկոնի միջցեղային ձկների խորհրդի նախագահ Ստեֆանի Քուին Դևիդսոնը հուլիսի վերջին հետազոտողների խմբի հետ Ալյասկա է մեկնել այն բանից հետո, երբ տեղի բնակիչներն ահազանգել են բազմաթիվ սաղմոնների սատկելու մասին:

Դևիդսոնի խոսքով՝ արշավի ժամանակ ձվադրման շրջանում սատկած 850 սաղմոն է հայտնաբերվել, սակայն մինչ գիտարշավի ավարտը դրանց թիվը կարող է 4-5 անգամ կրկնապատկվել: Մասնագետի խոսքով՝ ձկների սատկելու պատճառն օդի բարձր ջերմաստիճանով պայմանավորված սթրեսն է:

Ավելի վաղ ԱՄՆ օդերևութաբանության ազգային կենտրոնը հաղորդել էր, որ Ալյասկա նահանգում հուլիս ամսին դիտարկումների ամբողջ պատմության մեջ ռեկորդային բարձր ջերմաստիճան է գրանցվել: