Պարո՛ն պարտադրված քաղաքապետ, դուք անզոր եք և անմեղսունակ. Սոնա Աղեկյան (տեսանյութ)
Երբ խոսում ենք, որ աղբամաններ ենք առնում, մանկապարտեզների գումարից կտրում ու աղբամաններին ենք տրամադրում, բայց տեսեք, թե ինչ վիճակ է այստեղ: Սա ուղղակի անթույլատրելի է:
Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը՝ գտնվելով Էրեբունի վարչական շրջանում և ցուցադրելով աղբավայրերը: «Պարո՛ն պարտադրված քաղաքապետ, կներեք, որ ձեզ դիմեցի, դուք անզոր եք և անմեղսունակ, պարոն վարչապետ, դուք մեզ պարտադրեցիք մի քաղաքապետ, որը ասում էր, որ կանաչապատելու է, ուզում եմ հասկանամ` որտեղ եք կանաչապատել, դա թաքուն պահված տեղ էր, որովհետև չեմ տեսնում կանաչապատ տարածքներ Երեւանում»,-ասաց նա:
Աղեկյանը հորդորեց վարչապետին օրենքի ուժող պարտադրել քաղաքապետին կատարել իր լիազորությունները,հակառակ դեպքում ինպիչմենթի պահանջ են դնելու:










