Հայտնի են հաջորդ տարվա «Օսկար»-ի հիմնական հավակնորդների անունները

22:25 • 19.08.19

Բուքմեյքերները հայտնել են կինոարվեստի ոլորտում հանձնվող «Օսկար» մրցանակի՝ 2020թ.-ի հավակնորդների անունները, գրում է The Independent-ը:

Ըստ կանխատեսումների՝ մրցանակի հիմնական հավակնորդը ամերիկացի դերասան Խոակին Ֆենիքսն է, որը հայտնի է «Ջոկեր» (The Joker) ֆիլմում գլխավոր կերպարի՝ Թոդ Ֆիլիպսի դերով:

Ֆիլմի պրեմիերան կկայանա շուտով Վենետիկի կինոփառատոնի ժամանակ, որը կմեկնարկի օգոստոսի վերջին: Ֆիլմի պրեմիերան 3-րդ դեպքը կլինի, երբ տվյալ միջոցառման ժամանակ կոմիքսների հիման վրա նկարահանված ֆիլմ է ներկայացվում:

Մրցանակի այլ հավակնորդների շարքում են Թոմ Հենքսը՝ «Գեղեցիկ օր թաղամասում» (A Beautiful Day in the Neighborhood) ֆիլմում դերի համար, Թերոն Էջերթոնը «Ռոքեթմեն» (Rocketman) և Անտոնիո Բանդերասը՝ «Ցավ և փառք» (Dolor y gloria) ֆիլմերում դերերի համար:

Հայտնի են հաջորդ տարվա «Օսկար»-ի հիմնական հավակնորդների անունները