Ֆրանսիայի Բոժոլե շրջանի խաղողի այգիները խիստ տուժել են կարկուտից (տեսանյութեր)
Ֆրանսիայի Ռոնա դեպարտամենտում տեղացած ուժեղ կարկուտը զգալի վնաս է հասցրել Բոժոլե շրջանի խաղողի այգիներին, հաղորդում է RTL-ը:
Տեղացի գինեգործների հաղորդմամբ՝ կարկուտի չափերը համեմատելի են եղել սեղանի թենիսի գնդակի չափերին: Բերքահավաքից ընդամենը մի քանի շաբաթ առաջ շատ խաղողի այգիներ փաստացի ավերվել են:
Հաղորդվում է, որ Լիոնից հյուսիս գտնվող փոքր գինեգործական շրջանի երիտասարդ գինին՝ «Բոժոլե նուվո»-ն (Beaujolais nouveau) մեծ ճանաչում ունի ամբողջ աշխարհում. այն վաճառքի է հանվում բերքահավաքից ընդամենը մի քանի շաբաթ անց:
Ֆրանսիայում նոյեմբերի երրորդ հինգշաբթի օրը, երբ վաճառքի է հանվում նոր բերքից ստացված գինին, նշվում է «Բոժոլե նուվո» գինու տոնը: Ֆրանսիայում տոնի մեկնարկը տրվում է Բոժո բնակավայրում, որտեղ անցկացվում է գինեգործների երթը՝ ավանդական հագուստներով և ջահերով։
L'#orage de #grêle redouble de violence au péage de Villefranche Limas sur l'autoroute A6 où la chaussée est recouverte de plusieurs centimètres d'eau. Les trombes d'eau réduisent fortement la visibilité. pic.twitter.com/jJTeQediul
— La Chaîne Météo (@lachainemeteo) August 18, 2019
⛈ De gros orages de grêle sévissent dans le Beaujolais ce soir, comme ici à Pouilly-le-Monial dans le Rhône. (https://t.co/SCpJXc1GZv) pic.twitter.com/b5hO7x0ePH
— Météo Express (@MeteoExpress) August 18, 2019










