«Ես չեմ կարծում, թե դրանից հետո կարող եմ երեխաներ ունենալ». Ջոն Սնոուի դերակատարը պատմել է «վիշապի վրա թռիչքի» մասին

13:59 • 20.08.19

Դերասան Քիտ Հարինգթոնը, որին մեծ ճանաչում է բերել ամերիկյան «Գահերի խաղը» հեռուստասերիալում Ջոն Սնոուի դերը, պատմել է «վիշապի վրա թռիչքի» մասին, գրում է The Hollywood Reporter-ը:

Նա խոստովանել է, որ վիշապ հիշեցնող սարքի վրա ավելի շատ ժամանակ է անցկացրել, քան «Բաստարդների մարտը» դրվագում տեսարանի նկարահանման համար: Այդ փորձը նա սարսափելի է անվանել:

Հարինգթոնը նաև խոստովանել է, որ սարսափելի զգացողություններ է ունեցել այդ սարքի վրա գտնվելու ընթացքում: Նա «որպես տղամարդ» իրեն շատ անհարմար է զգացել:

«Ես չեմ կարծում, որ դրանից հետո կարող եմ երեխաներ ունենալ»,- կատակով ասել է դերասանը լրագրողի հետ զրույցում: 

Ջոն Սնոուի դերակատարը նաև նշել է, որ ապշել է սերիալի ավարտից: Նա նշել է, որ մինչ սցենարը կարդալն իրեն Էմիլիա Քլարկը՝ Դեյեներիսի դերակատարուհին ասել է, որ իրեն «անակնկալներ են սպասվում», սակայն երբ ծանոթացել է սցենարին՝ ապշել է:  

 

«Ես չեմ կարծում, թե դրանից հետո կարող եմ երեխաներ ունենալ». Ջոն Սնոուի դերակատարը պատմել է «վիշապի վրա թռիչքի» մասին