Պետական ֆինանսավորվող միջոցառում ենք ունենում, որի դահլիճում 10 մարդ է նստած, ուրեմն ինչո՞ւ է պետությունը փողը ծախսել. վարչապետ
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում ունեցավ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ, որը հեռարձակեց ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում:
Խոսելով մշակույթի մասին, նախարարը նշեց, որ մենք ունենք ոչ թե միջոցների, այլ գաղափարների խնդիր. «Մենք պետք է փոխենք մշակույթի ֆինանսավորման ձևը, հավելյալ արժեք ստեղծող նախագծերին պետք է ֆինանսավորում լինի»:
Վարչապետը նշեց, որ իրենց քաղաքականության հիմնական նպատակը պետք է լինի մարդու և մշակույթի միջև, մարդու և արվեստի միջև կապը ուժեղացելը: «Մենք պետական ֆինանսավորվող միջոցառում ենք ունենում, որի դահլիճում 10 հոգի մարդ է նստած: Հարց՝ ինչո՞ւ է պետությունը փողը ծախսել: Դա նշանակում է, որ կամ ներկայացումը լավը չի, կամ մենեջմենթը լավը»,-ասաց Փաշինյանը և նշեց, որ իրենք այս ուղերձը պետք է բոլոր մշակութային օջախներին հղեն, որ մարդկային հոսքը գնալով ուժեղանա:
Վարչապետը նշեց, որ պետք է ոչ թե ինքնաֆինանսավորում իրականացվի, այլ իրենց սեփական միջոցների շրջանառությունը մեծացվի: Նախարարը հայտնեց, որ մեկ ամբիցիոզ ծրագիր են նախատեսել և չմանրամասնելով՝ տեղեկացրեց, որ այն վերաբերում է Հանրապետության հրապարակին:
Ինչ վերաբերում է բուհերին՝ Նիկոլ Փաշինյանը համակարգի խնդիրը համարեց այն, որ բուհերը տեսական գիտելիքներ են տալիս:
Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց նաև, որ 30-40 տոկոսի չափով թեթևացրել են երեխաների պայուսակները:










