ԱՄՆ երկու նահանգում ծնողների անփութության պատճառով երկու մանկահասակ երեխա է մահացել՝ տապին մեքենայում մի քանի ժամ մնալու հետևանքով (լուսանկարներ)

13:13 • 20.08.19

Ուրբաթ ԱՄՆ երկու նահանգում, մի քանի ժամվա տարբերությամբ երկու մանկահասակ երեխա է մահացել՝ օդի բարձր ջերմաստիճանի պայմաններում մեքենայում մի քանի ժամ կողպված մնալու հետևանքով, գրում է Daily Mail-ը:

ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում 22 ամսական մանկահասակ աղջնակը մահացել է տապին միկրոավտոբուսում ավելի քան ութ ժամ մնալուց հետո: Միլիանի Ռոբերթսոն-Լոուրենս անունով աղջնակը հայտնաբերվել է Patco Hi-Speedline մերձքաղաքային երկաթուղային կայարանի ավտոկայանատեղիում կայանած միկրոավտոբուսում՝ անգիտակից վիճակում:

Ոստիկանները դեպքի վայր են ժամանել և հաստատել երեխայի մահը:

Երեխայի հայրը՝ Նասի Լոուրենսը, հայտնել է, որ Միլիանիին հանձնել էին հորաքրոջ և հորեղբոր խնամքին: 

Երկրորդ դեպքը գրանցվել է Միսսիսիպի նահանգի Բունվիլ քաղաքում, որտեղ ավտոկայանատեղիում հայտնաբերվել է 21 ամսական տղա երեխայի դի, որը նույնպես ժամեր շարունակ հեղձուցիչ տապի պայմաններում մեքենայում փակված էր մնացել:

Ընտանիքի մտերիմներից մեկի խոսքով՝ ծնողները կարծել են, թե ավելի վաղ երեխային ցերեկային խնամքի կենտրոն են տարել, սակայն միայն օրվա վերջում են հիշել, որ երեխային թողել են մեքենայում:

Աղբյուրի հաղորդմամբ՝ շոգ եղանակին մեքենաներում մնացած երեխաների մահվան դեպքերն աննախադեպ աճել են՝ 2019 թվականին հասնելով 35-ի:

 

A 22-month-old baby girl named Milliani Robertson-Lawrence died after she was found unresponsive in a hot car in a New Jersey train station parking lot on Friday

She was found unresponsive sitting on her car seat with the passenger window broken in the parking lot of a PATCO Hi-Speedline commuter rail station in Lindenwold and pronounced dead before 4pm on Friday

According to the child's father Nasie Lawrence, Milliani was being cared for by her aunt and uncle and investigators say she may have been left in the car for more than eight hours

People pictured mourning at the Lindenwold train station parking lot after the discovery of the dead child

A friend of a parent of the deceased child said the parent thought they dropped the child off at daycare earlier that day and didn't realize the child was in the car the entire time until they returned to the childcare center at 5pm