Ծանրոցներ փոխադրող բեռնատարը հուլիսի 24-ից պահում են մաքսային անցակետում. բողոքի ակցիա` ՊԵԿ-ի մոտ

16:23 • 20.08.19

Պետական եկամուտների կոմիտեի մոտ այս պահին անցկացվում է բողոքի ակցիա։

Գերմանիայի քաղաքացի Արթուր Խառատյանը հայտնում է, որ օրինապես գրանցված իր «Դոյչե փոստ» բեռնափոխադրումների ընկերության միջոցով իրականացնում է Գերմանիայում բնակվող հայերի՝ իրենց հարազատների ուղարկվող ծանրոցների տեղափոխումը Հայաստան։

«Այս տարվա հուլիսի 24-ից սկսած Բագրատաշենի մաքսային անցակետում բեռնափոխադրող բեռնատարը մինչ այժմ պահում են պահեստում և բաց չեն թողնում՝ անկախ այն բանից, որ ամեն ինչ օրինական է, փաստաթղթավորված։ Որևէ գրավոր հիմնավորում չկա ՊԵԿ-ի կողմից»,-ասված է ավելի վաղ տարածված հայտարարության մեջ։

Այս պահին ծանրոցների հասցեատերերն իրականացնում են բողոքի ակցիա ՊԵԿ-ի ոչ օրինական գործողությունների դեմ։