Գրեթե 1 ամիս տևած որոնումներից հետո հայտնաբերվել է հուլիսի 24-ին Կասպից ծովն ընկած ադրբեջանական կործանիչի օդաչուի մարմինը
Հայտնաբերվել է հուլիսի 24-ին Կասպից ծովն ընկած Ադրբեջանի օդուժի ՄիԳ-29 ինքնաթիռի օդաչու, գնդապետ-լեյտենանտ Ռաշադ Աթաքիշիևի մարմինը, հայտնում է minval.az-ը:
Օդաչուի մարմինը հայտնաբերվել է օդաչուի բազկաթոռին ամրացված: Նշվում է, որ վթարի ժամանակ նա չի ինքնանետվել: Դրա պատճառը պետք է պարզի հետաքննությունը:
Հիշեցնենք, որ կործանիչի հետ կապն ընդհատվել էր հուլիսի 24-ին՝ երեկոյան ժամը 22:00-ին՝ ուսումնամարզական թռիչքի ժամանակ: Այն ընկել էր Կասպից ծովը:
Որոնողական գործողություններին միացել էր նաև Թուրքիան՝ Ստամբուլից որոնողափրկարարական ջոկատ ուղարկելով:










