Բրազիլիայի ամազոնյան արևադարձային անտառներում ռեկորդային թվով հրդեհներ են գրանցվել (լուսանկարներ, տեսանյութ)

16:49 • 21.08.19

Այս տարի Բրազիլիայի Ամազոնի խոնավ արևադարձային անտառներում ռեկորդային թվով՝ շուրջ 72 հազար հրդեհ է գրանցվել։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ Բրազիլիայի տիեզերական հետազոտությունների ազգային ինստիտուտի տվյալներին հղումով:

Նախորդ տարվա համեմատ հրդեհների թիվն աճել է 83 տոկոսով։ Միայն վերջին շաբաթվա ընթացքում Ամազոն գետի շրջանում 9500 հրդեհ է բռնկվել:

Հրդեհներից մեկի ծուխը մեկ ժամով ծածկել է Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքը, որը գտնվում է անտառից ավելի քան 2700 կմ հեռավորության վրա:

Հաղորդվում է, որ Ամազոնի խոնավ արևադարձային անտառն աշխարհում ամենամեծն է, և այն կենսական նշանակություն ունի տարբեր գազերի արտանետումների կլանման գործում: Այն նաև աշխարհում դանդաղեցնում է գլոբալ տաքացումը:

Հաղորդվում է, որ հրդեհների թվի ռեկորդային աճի համար քննադատները մեղադրում են երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուին, որը, նրանց խոսքով, չի կանգնեցնում անտառահատումներն ու ֆերմերներին խրախուսում է ընդլայնել իրենց տարածքները:

Բացի այդ, մի քանի շաբաթ առաջ Բոլսոնարուն աշխատանքից հեռացրել էր Տիեզերական հետազոտությունների ազգային ինստիտուտի նախկին տնօրենին՝ «գերատեսչության հրապարակած տվյալների հետ տարաձայնությունների պատճառով»:

 

В лесах Бразилии рекордное количество пожаров

Image result for Record number burning in Brazil rainforest - space agency

Sao Paulo darkened by smoke

An aerial view of a tract of Amazon jungle burning as it is cleared by loggers and farmers near the city of Novo Progresso, Para state.