Սի Ցզինպինը կարգադրել է ապահովել Չինական մեծ պատի պահպանությունը՝ որպես ազգային խորհրդանիշ (լուսանկարներ)

12:37 • 21.08.19

Չինաստանի իշխանությունները պետք է ապահովեն Չինական մեծ պատի պահպանությունը, որն ազգի գլխավոր խորհրդանիշներից մեկն է: Այս մասին հայտարարել է Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը, գրում է tass.ru-ն՝ տեղական աղբյուրին հղումով:

«Չինական մեծ պատը, ինչպես և Յանցզի ու Հուանհե գետերը, չինացի ժողովրդի համար կարևոր խորհրդանիշներ են։ Դա մեր ժողովրդի ոգու կարևոր դրսևորումն է: Մենք ամեն գնով պետք է ուշադիր լինենք մեր պատմամշակութային ժառանգության նկատմամբ, պաշտպանենք այդ անսպառ հոգևոր աղբյուրը»,- ընդգծել է Չինաստանի առաջնորդը՝ երկրի հյուսիս-արևմուտք տեսչական այցի ընթացքում։ 

Չինաստանի առաջնորդն այցելել է Գանսու նահանգ, որտեղ գտնվում են հանրահայտ պաշտպանական կառույցի հնագույն բեկորները:

Հայտնի է, որ Չինական մեծ պատի որոշ մասերի կառուցումը սկսվել է դեռևս մ․թ․ա 7-րդ դարում: Այն կառուցվել է հիմնականում արևելքից արևմուտք Չինաստանի հյուսիսային սահմանների երկայնքով՝ պաշտպանելու չինական պետություններն ու կայսրությունները Եվրասիական տափաստանների տարբեր քոչվոր խմբերի հարձակումներից և նվաճումներից։ 

Մեծ պարիսպը 1987 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է Համաշխարհային ժառանգության կառույց:

 

Image result for Great wall of china

Image result for Great wall of china

Image result for Great wall of china

Image result for Great wall of china