Թեյլոր Սվիֆթի Lover ալբոմը նախքան պաշտոնական թողարկումն ամբողջ աշխարհում նախապես վաճառվել է մոտ 1 միլիոն օրինակով (լուսանկարներ)

15:39 • 21.08.19

Ամերիկացի հայտնի երգչուհի Թեյլոր Սվիֆթի Lover առաջիկա ալբոմն ամբողջ աշխարհում նախապես վաճառվել է գրեթե մեկ միլիոն օրինակով, այս մասին հայտնել է Republic Records-ի հիմնադիր Մոնտե Լիփմանը:

Variety-ի հետ զրույցում Լիփմանը հայտնել է, որ «այն, թե որքան մարդ է սպասում այս ալբոմին», որը կթողարկվի այս ուրբաթ, պարզապես «անհավատալի է»:

Թողարկվելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում մեկ միլիոն վաճառքի ցուցանիշը գերազանցած վերջին ալբոմը Սվիֆթի՝ 2017 թվականին թողարկված Reputation ալբոմն էր, որը ներառում էր Look What You Made Me Do հիթը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության 29-ամյա դափնեկրի ալբոմի վաճառքի ցուցանիշները հայտարարվել են գրեթե այն ժամանակ, երբ երաժշտական աշխարհում ալբոմների վաճառքի կտրուկ անկում է նկատվում:

Ըստ տեղեկությունների՝ երգչուհին նույնպես անհամբեր սպասում է առաջիկա ալբոմի թողարկմանը, որից ներկայացրել է չորս երգ՝ Me!-ն՝ Panic! at the Disco խմբի վոկալիստ Բրենդոն Ուրիի հետ, The Archer-ը, You Need to Calm Down-ը և Lover-ը՝ օրեր առաջ:

Սվիֆթի յոթերորդ ալբոմը նշանավորվում է Republic-ի և Universal Music-ի հետ նոր պայմանագրով։

 

The latest: Taylor Swift's upcoming studio album Lover has pre-sold nearly one million copies around the world, according to Republic Records founder Monte Lipman. She was snapped in May performing at the Billboard Awards

Hype: Taylor has released a number of tracks off the album, including the titular single Lover

Lucky seven: Lover marks Swift's seventh studio album, and the first on her new deal with Republic and Universal Music.

 

Թեյլոր Սվիֆթի Lover ալբոմը նախքան պաշտոնական թողարկումն ամբողջ աշխարհում նախապես վաճառվել է մոտ 1 միլիոն օրինակով (լուսանկարներ)