Աղբերք գյուղում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ
11:37 • 21.08.19
Օգոստոսի 20-ին, ժամը 16:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Աղբերք գյուղի սարերում այրվում են խոտհարքեր:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:32-ին, մարվել` 18:20-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ:
Placeholder










