Մեկ տարում 89,4 մլն դոլար. Forbes-ի վարկածով ամենաբարձր վարձատրվող դերասանը Դուեյն Ջոնսոնն է

10:43 • 22.08.19

Ամերիկացի դերասան, պրոդյուսեր Դուեյն Ջոնսոնը գլխավորել է Forbes-ի վարկածով տարվա ամենաբարձր վարձատրվող դերասանների վարկանշային աղյուսակը: Համապատասխան ցուցակը հրապարակվել է Forbes-ի կայքում:

12 ամսվա ընթացքում 47-ամյա Ջոնսոնը 89,4 մլն դոլար է վաստակել՝ ամսագրի վարկանիշում անցյալ տարվա երկրորդ հորիզոնականից տեղափոխվելով առաջին հորիզոնական:

Ինչպես նշում է հրատարակությունը, դերասանը «Ջումանջի. ջունգլիների կանչը» ֆիլմի համար մինչև 23,5 մլն դոլար հոնորար է ստանում, ինչպես նաև ֆիլմի վարձույթից ստացված հասույթի 15 տոկոսը:

Հաղորդվում է, որ ժայռ (The Rock) մականվամբ հայտնի դերասանը HBO-ի Ballers սերիալի յուրաքանչյուր սերիայի համար ստանում է շուրջ 700 000 դոլար:

Ջոնսոնը վարկանշային աղյուսակը գլխավորել է նաև 2016 թվականին, իսկ 2017 և 2018 թվականներին զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը:

Դուեյն Ջոնսոնին այս տարի հաջորդում է Քրիս Հեմսվորթը, որը վաստակել է ավելի քան 76,4 մլն դոլար, իսկ երրորդ հորիզոնականում Ռոբերտ Դաունի կրտսերն է՝ 66 մլն դոլարով:

Forbes-ի ամենամյա ցանկում հաջորդում են Բոլիվուդի աստղ Աքշայ Կումարը (65 մլն դոլար), Ջեքի Չանը (58 մլն դոլար), Բրեդլի Կուպերը (57 մլն դոլար), կատակերգու Ադամ Սենդլերը (57 մլն դոլար) և Քրիս Էվանսը (43,5 մլն դոլար): Ցուցակի առաջին «տասնյակում» վերջին տեղերը բաժին են հասել Փոլ Ռադդին (41 մլն դոլար) և Ուիլ Սմիթին (35 մլն դոլար):

Forbes-ը հաշվի է առել աստղերի վաստակած գումարը 2018 թվականի հունիսի 1-ից մինչև 2019 թվականի հունիսի 1-ը:

 

Image result for Chris Hemsworth

Image result for Robert Downey Jr

Մեկ տարում 89,4 մլն դոլար. Forbes-ի վարկածով ամենաբարձր վարձատրվող դերասանը Դուեյն Ջոնսոնն է