Հռոմի պապը խորհրդավոր հիվանդությամբ տառապող փոքրիկ աղջկան թույլ է տվել վազվզել և խաղալ բեմի վրա (լուսանկարներ, տեսանյութ)

18:10 • 22.08.19

Հռոմի Ֆրանցիսկոս պապը խորհրդավոր հիվանդությամբ տառապող փոքրիկ աղջնակին թույլ է տվել վազվզել և խաղալ բեմի վրա, երբ նա Վատիկանի իր նստավայրում հղելիս է եղել իր ամենշաբաթյա ուղերձը, գրում է Daily Mail-ը:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է վարդագույն վերնաշապիկով աղջնակը բարձրանում մարմարե բեմի վրա, երբ Հռոմի պապը կարիքավորներին օգնելու կարևորության մասին ուղերձ էր հղում իր առջև նստած հանդիսատեսին:

Երեխան սկսում է վազվզել բեմի վրա, ծափահարել ու ցատկոտել, ինչի հետևանքով Հռոմի պապը դադարեցնում է ելույթը և անվտանգության աշխատակիցներին կարգադրում հանգիստ թողնել նրան՝ առաջացնելով հանդիսատեսի բուռն ծափահարությունները:

Հաղորդվում է, որ երեխան բեմում մնացել է հինգ րոպե, որից հետո հայտնվել է նրա մայրը և նրան ցած է իջեցրել:

Ուղերձը, որում արծարծվում էր նաև մարդկային արարքների կարևորության և կեղծավորությունից զերծ մնալու մասին, շարունակվել է ևս 15 րոպե, որից հետո աղջիկը կրկին հայտնվել է բեմի վրա՝ այս անգամ այնտեղ մնալով 10 րոպե:

«Այս խեղճ աղջիկը հիվանդության զոհ է, և նա չգիտի՝ ինչ է անում»,- իր ելույթի վերջում ասել է Հռոմի պապը և հավելել, որ նա կաղոթի ինչպես երեխայի, այնպես էլ նրա ընտանիքի և ծնողների համար:

«Երբ տառապյալի ենք տեսնում, պետք է աղոթենք նրա համար»,- հայտնել է Հռոմի պապը:

 

After the girl ran up on stage, Francis motioned security guards away, saying: 'Let her be. God speaks for the children. Let her be, don't worry.'

The girl appeared fascinated with a large television screen at the side of the stage on which she was visible and began striking poses in it

The girl's mother went up to the stage to fetch her at one point, while her father also took her back to her seat, but she kept returning

The girl ran, jumped, clapped, and then entertained herself by playing with the Swiss Guard