Երբ 2 տարի առաջ Ամուլսարը պայթեցնում էին, Գնդեվազի, Կեչուտի ջրերը պղտորվեցին, լվացքի մեքենաների մեջ քարեր էին. Ջերմուկի բնակիչ (տեսանյութ)
Եթե Ամուլսարի հանքը վնաս չէ, ինչո՞ւ 2 տարի առաջ, երբ պայթեցնում էին, Գնդեվազի, Կեչուտի ջրերը պղտորվեցին, լվացքի մեքենաները փչացան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ջերմուկցիներից մեկը:
«Լվացքի մեքենաները միացնում էին, լվացք էին անում, ու փչանում էր: Բացում էինք, սաղ քար ա մեջը: Հետո որ հայտնեցինք իրենց, բերեցին, մեքենաներ բաժանեցին»,- ասաց նա:
Բնակչի խոսքով՝ եթե կառավարությունը Ամուլսարի հանքի շահագործման թույլտվություն տա, ապա Ջերմուկի և հարակից համայնքների մարդիկ կլքեն իրենց բնակավայրերը:
«Ամուլսարը եթե շահագործվի, ուրեմն ամբողջ Հայաստանը պետք է վերանա: Ամբողջ ջրերը կգնան, կլցվեն Սևան»,- նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:










