Ճիշտ չէ, որ Ամուլսարի հանքը բացում են, ժողովրդին էլ սպանում են, ժողովրդի մասին չեն մտածում. Ջերմուկի բնակիչ (տեսանյութ)

20:36 • 22.08.19

Ճիշտ չէ, որ հանքը բացում են, ժողովրդին էլ սպանում են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ջերմուկի բնակիչներից մեկը:

«Այստեղի ջուրը տարբեր կողմերից գնում է Սևան, Գորիս, Արարատյան դաշտ, և այդ թունավորումը այդ ջրով է գնում: Հիմա ջուրը Հայաստանի կեսի մեջ է բաժանվում, ուրեմն Հայաստանի կեսը պետք է վերանա»,- ասաց նա:

Ջերմուկցին նշում է, որ հանքում աշխատելու դեպքում բարձր աշխատավարձը երկրորդական է, եթե մարդկանց կյանքին վտանգ է սպառնում:

«Կոմունիստների օրոք էլ կարային բացեին էս հանքը, բայց մտածել են ժողովրդի մասին, դրա համար չեն բացել: Էսօր ընկել է իրենց ձեռքը, ոնց ուզում են, տենց էլ անում են, ժողովրդի մասին չեն մտածում: Էս ժողովրդի մասին պե՞տք է մեկը մտածի, թե՞ ժողովուրդը պետք է ստեղից գաղթի»,- նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: