Թող վարչապետը բարի լիներ, գար բոլոր ջերմուկցիների հետ հանդիպման, ասում էր՝ «պապկեն» կդնեմ թևիս տակ, կգամ. Ջերմուկի բնակիչ (տեսանյութ)

21:04 • 22.08.19

Թող վարչապետը բարի լիներ, գար բոլոր ջերմուկցիների հետ հանդիպման, ասում էր՝ «պապկեն» կդնեմ թևիս տակ, կգամ ջերմուկցիների հետ հանդիպման: Tert.am-ի հետ զրույցում նման հայտարարություն արեց Ջերմուկ քաղաքի բնակիչներից մեկը:

Նա նշեց, որ դեմ է Ամուլսարում հանքի շահագործմանը և պայքարելու է մինչև վերջ, որպեսզի «Ամուլսարը սար մնա»:

«Ջերմուկը տուրիզմով պետք է զարգանա: Եթե կառավարությունը կարող է, թող էդ հարցում աջակցի մեզ»,- ասաց բնակիչը:

Մանրամասները՝ տեսանյութում: