«Լիդիանը» ինչ փաստ ներկայացրել է, վարչապետը դա է ցույց տալիս. Ջերմուկի բնակիչ (տեսանյութ)
Ամուլսարի հանքի շահագործումը մեծ վտանգ է ներկայացնում, ռիսկերը հնարավոր չի լինի կառավարել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ջերմուկի բնակիչներից մեկը:
«Ռիսկերի կառավարումն ինչ չի հետաքրքրում, իմ մտածելակերպով՝ դա իսկապես վնաս է: Ես այդ սարում միշտ ման եմ եկել ու այդտեղի քամին շատ լավ գիտեմ: Իրենք որ ասում են՝ վնաս չի, հնարավոր չի՝ քամին գա քաղաք, դա լրիվ սուտ է»,- նշեց նա:
Ջերմուկցին համամիտ չէ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերում հնչած մտքերի, հայտարարությունների հետ. «Ինչ ասել է վարչապետ Փաշինյանը, բոլորը «Լիդիանի» փաստաթղթերն են: Այսինքն՝ «Լիդիանը» ինչ փաստ ներկայացրել է, վարչապետը դա է ցույց տալիս»:
Բնակիչը, ով նաև հերթապահություն է անցկացրել Ամուլսարի հանք տանող ճանապարհների անցակետերում, նշում է, որ փորձաքննություն իրականացնող «ԷԼԱՐԴ» ընկերությունից որևէ մեկը տեղում աշխատանքներ չի կատարել:
Մանրամասները՝ տեսանյութում:










