Իսրայելցի զինվորները սխալմամբ կրակ են բացել սեփական քաղաքացիական ինքնաթիռի ուղղությամբ

23:14 • 22.08.19

Իսրայելի պաշտպանության բանակը սխալմամբ կրակ է բացել սեփական քաղաքացիական ինքնաթիռի ուղղությամբ, գրում է tass.ru-ն՝ բանակի մամուլի ծառայության հաղորդագրությանը հղումով:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 21-ին Գոլանի բարձունքում: Զինվորները եզրակացրել են, որ Սիրիայի կողմից թռչող ինքնաթիռը կարող է իրական վտանգ ներկայացնել, և կրակ են բացել դրա ուղությամբ, սակայն հասկանալով, որ խոսքն իսրայելական քաղաքացիական ինքնաթիռի մասին է, դադարեցրել են կրակոցները:

Հաղորդման մեջ չի հստակեցվում՝ ինչ օդանավի մասին է խոսքը, սակայն հայտնի է, որ կատարվածի հետևանքով ոչ ոք չի տուժել:

«Սա լուրջ դեպք է, որի մանրամասները քննվում են, դրանից դասեր կքաղվեն»,- նշել են բանակի մամուլի ծառայությունից: