Համացանցում է հայտնվել Բրյուս Ուիլիսի և Էդվարդ Նորթոնի մասնակցությամբ նոր ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)

19:27 • 23.08.19

Համացանցում է հայտնվել Բրյուս Ուիլիսի և Էդվարդ Նորթոնի մասնակցությամբ «Որբ Բրուքլին» (Motherless Brooklyn) ֆիլմի թրեյլերը: Թրեյլերը հրապարակել է Warner Bros. Pictures-ը՝ Youtube-ի իր էջում:
 
Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են Նյու Յորքում 1950-ականներին։  Նորթոնը հանդես է գալիս մասնավոր դետեկտիվ Լիոնել Էսրոգի դերում: Նա տառապում է տուրետի համախտանիշով (Tourette syndrom),  որի հետևանքով հիվանդը անկանոն մկանային ջղաձգություններ, տարօրինակ ցնցումներ, անհարկի և վիրավորական արտահայտություններ է անում:
 
Իր դաստիարակի և ընկերոջ՝ Ֆրենկ Մինայի (Ուիլիսի) սպանությանը ականատես լինելուց հետո Լիոնել Էսրոգը հանձն է առնում մարդասպանին գտնելու առաքելությունը:
 

Համացանցում է հայտնվել Բրյուս Ուիլիսի և Էդվարդ Նորթոնի մասնակցությամբ նոր ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)