Բրազիլիայի մշակույթի նախարարը հրաժարական է տվել` երկրի նախագահի կողմից ԼԳԲՏ ֆիլմերի համար գումար չհատկացնելուց հետո

04:24 • 23.08.19

Բրազիլիայի մշակույթի նախագահ Էնրիկե Պիրեսը հրաժարական է ներկայացրել այն բանից հետո, երբ երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուն դադարեցրել է գումար հատկացնել ԼԳԲՏ թեմատիկայի շուրջ ֆիլմեր նկարահանելու համար: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն` հղում անելով Folha de Sao Paulo-ին:

«Ես ոչ մեկին դեմ չեմ արտահայտվում, ես ազատ արտահայտվելու կողմակից եմ: Չեմ հանդուրժի այն, որ մշակույթը ֆիլտրացման կարիք ունենա»,- ասել է Պիրեսը:

Բանակի նախկին կապիտան Բոլսոնարուն երբեք չի թաքցրել իր հակակրանքը ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ: Մի առիթով նա նույնիսկ հայտարարել է, որ հոմոֆոբ է և հպարտ է դրանով: Նա նույնիսկ նշել է, որ եթե իր որդին նույնասեռական լիներ, չէր կարողանա սիրել նրան:

Նախորդ շաբաթ Բրազիլիայի նախագահը քննադատել էր թեմայի շուրջ նկարահանված 4 ֆիլմի` ընդգծելով, որ Կինոյի ազգային գործակալությունը պետական ֆոնդից միջոցներ չի ստանա նմանատիպ նախագծերի համար:

Բրազիլիայի մշակույթի նախարարը հրաժարական է տվել` երկրի նախագահի կողմից ԼԳԲՏ ֆիլմերի համար գումար չհատկացնելուց հետո