Կամչատկայում արջն իր երեք քոթոթների հետ շրջել է Ելիզովո քաղաքում (տեսանյութ)

05:45 • 23.08.19

ՌԴ Կամչատկայի շրջանում բնակիչները նկարահանել են, թե ինչպես է անտառից փախած արջն իր երեք քոթոթների հետ շրջում Ելիզովո քաղաքում: Այս մասին հայտնում է Ren TV-ն:

Ոստիկանության աշխատակիցներն արջերին փորձել են վռնդել դեպի անտառ: Աղբյուրը հայտնում է, որ, ի վերջո, կենդանիները թաքնվել են անտառում:

Ժամեր անց քաղաքում ևս մի միայնակ արջ է նկատվել, որը չի արձագանքել աղմուկին և չի հեռացել: Տեղում աշխատում են ոստիկաններն ու որսորդները: Նշվում է, որ անհրաժեշտության դեպքում կենդանին կսպանվի: