Ամուլսարի հարցով ժողովրդի կարծիքը հաշվի առնել է պետք, Փաշինյանը հրապարակը թողել, գնացել է տներ․ Ջերմուկի բնակիչներ

13:30 • 23.08.19

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Ջերմուկ և հանդիպում է ունենում բնակիչների հետ անհատապես: Նրան Ջերմուկում դիմավորեցին քաղաքացիները՝ «Ամուլսարն առանց հանքի» վանկարկումներով:

Նա հրապարակում հավաքված մարդկանց ասաց, որ շրջելու է բնակարաններում, հանդիպելու է բնակիչների հետ, ինչի ավարտին կհանդիպի բնակիչների հետ:

Tert.am-ի հետ զրույցում բնակիչներն ասացին, որ ժողովրդի կարծիքը հաշվի առնել է պետք, այլապես այսքան մարդ չէր հավաքվի, իսկ Փաշինյանը հրապարակը թողել ու գնացել է տներ:

«Մենք ենք մեր երկրի տերը: Փաշինյանն այսքան ժողովրդին արհամարհում է: Ոչ միայն ինքը, այլ բոլոր պատգամավորները»,-ասաց բնակիչներից մեկը:

Մեկ այլ բնակիչ էլ ասաց.«Հայտնի ասացվածք կա, որ հայտնի մարդու օրը 40 օր է: էդ Օսիպյանն է, Տիգրան Ավինյանն է: Սասուն Միքայելյանի ձայնով եկան, հիմա դավաճանում են իրանց»:

Մանրամասները՝ տեսանյութում: