Լա Մանշ նեղուցում բրիտանական ուժերն ավելի քան 50 ներգաղթյալի են փրկել

15:23 • 23.08.19

Մեծ Բրիտանիայի սահմանապահներն ու առափնյա անվտանգության աշխատակիցները Լան Մանշ նեղուցը հատել փորձող ավելի քան 50 ներգաղթյալի են փրկել, հաղորդում է Sky News հեռուստաալիքը:

Հայտնի է, որ ներգաղթյալները փորձել են Ֆրանսիայից 4 տարբեր ռետինե նավակներով Մեծ Բրիտանիայի ափ հասնել:

Ականատեսների վկայությամբ՝ ապօրինի ներգաղթյալներին նավակներից դուրս են բերել երկրի հարավ-արևելյան առափնյա հատվածում՝ Հաթինգս, Դիլ, Դուվր և Ռայ քաաղքների տարածքում: Ներգաղթյալներն Իրանի, Գվինեայի, Քուվեյթի և Կոտ դ’Իվուարի քաղաքացիներ են:

Հիշեցնենք, որ հունիսի սկզբին Լա Մանշում Ֆրանսիայից Մեծ Բրիտանիա ընթացող ռեկորդային թվով ներգաղթյալներ էին ձերբակալվել: