Ռազմական ոստիկանները մասնակցել են Իրանում անցկացված «Ճանապարհային պարեկ» մրցույթին
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության զինավտոտեսչության զինծառայողները մասնակցել են «Միջազգային բանակային խաղեր-2019»-ի մրցաշարի շրջանակում Իրանի Իսլամական Հանրապետությունում անցկացված «Ճանապարհային պարեկ» մրցույթին: Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը: Այս մասին հայտնում է ՀՀ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հայ զինծառայողները ցուցաբերել են մասնագիտական և անհատական պատրաստվածության բարձր մակարդակ` արժանանալով մի շարք պարգևների ու պատվոգրերի:










