Նիկոլ Փաշինյանը շրջեց Ամուլսարի հարակից գյուղերում (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն այսօր մեկնել էր Ջերմուկ՝ Ամուլսարի հարցով բնակիչների հետ հանդիպելու, այցելեց նաև Սարավան, այժմ՝ Գորայքում է։
Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում, որով էլ ուղիղ եթեր է հեռարձակվում նրա հանդիպումը Գորայքի բնակիչների հետ։
Մարդիկ էին հավաքվել նաև Գնդեվազում, որտեղ ևս սպասում էին Փաշինյանին։
Ամուլսարին հարակից գյուղերի բնակիչների հետ վարչապետի հանդիպմանը կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։










