Գառնու ձորում տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել է երկրորդ ուղևորը. նա ՌԴ քաղաքացի է

01:01 • 23.08.19

Օգոստոսի 21-ին, ժամը 06.00-ին, «Այրվածքային գիտական կենտրոնից» ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ վերակենդանացման բաժանմունքում գտնվող 31-ամյա ուղևոր Անտոն Կուլյամինը մահացել է:

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին, ժամը 18.50-ին, ԱԻՆ 911 ծառայությունից հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Գառնիի տաճարի հարակից ձորում «Նիվա» մակնիշի մեքենա է այրվում:

Պարզվել էր, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, Գառնիի ձոր տանող ճանապարհին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան գլորվել էր ձորը, ինչի հետևանքով հրդեհ էր բռնկվել ավտոմեքենայի սրահում:

35-ամյա վարորդը և 31-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, իսկ մյուս ուղևորուհին մեքենայում ամբողջությամբ այրվել էր: Նախաքննությունը շարունակվում է: