Սարդինիայի լողափերից ավազ գողանալու համար ֆրանսիացի զբոսաշրջիկները կարող են դատապարտվել 6 տարվա ազատազրկման

01:58 • 23.08.19

Ֆրանսիացի զբոսաշրջիկները կարող են դատապարտվել 6 տարվա ազատազրկման` Սարդինիայի լողափերից 40 կգ ավազ գողանալու համար: Այս մասին գրում է The Independent-ը:

Աղբյուրը հայտնում է, որ ֆրանսիական զույգի ավտոմեքենայում հայտնաբերվել է պլաստիկե 14 տարա, որոնք լցված են եղել ավազով: Իտալական կզղու օրենսդրությամբ արգելվում է Սարդինիայից ավազ տանել: Այս օրենքը խախտողներին սպասվում է կամ խոշոր չափի տուգանք, կամ ազատազրկում` մինչև 6 տարի ժամկետով:

Ձերբակալված զբոսաշրջիկները հայտնել են, որ տեղյակ չեն եղել արգելքի մասին և ավազը ցանկացել են տուն տանել` որպես հուշանվեր: Բնապահպանները նշում են, որ կլիմայի փոփոխության և ավազի գողության պատճառով լողափերի հողը կարող է քայքայվել:

Հավելենք, որ նախորդ տարի Սարդինիայի ոստիկանությունն ավազ գողանալու համար զբոսաշրջիկներից մեկին տուգանել էր 1000 եվրոյով: