Նոր Նորք վարչական շրջանի որոշ թաղամասերում այսօր մի քանի ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

05:05 • 23.08.19

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. օգոստոսի 23-ին, ժամը 10:00-18:00 կդադարեցվի Երևանի՝ Նոր Նորք վարչական շրջանի 1-ին և 2-րդ զանգվածների ջրամատակարարումը:

Բացառություն կկազմեն Մոլդովական 8, 8/1, 10, 13, 15, 17, 19, 21, 23, 25, 25/1, 25/2, 25/3, 25/4, 25/5, 27, Դավիթ Մալյան՝ 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 համարների և ուսանողական թաղամասերը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: