Հայտնի է դարձել, թե երբ էկրան կբարձրանա «Սև հովազ» ֆիլմի երկրորդ մասը

21:39 • 25.08.19

Marvel Studios-ի նկարահանած «Սև հովազ» (Black Panther) ֆանտաստիկ ֆիլմի երկրորդ մասի պրեմիերան տեղի կունենա 2022թ.-ի մայիսի 6-ին: Այս մասին ասված է ստուդիայի թվիթերյան էջում, ընդ որում՝ նշվում է, որ ֆիլմի ռեժիսորը կրկին Ռայան Կունգլերը կլինի:

Հիշեցնենք, որ ֆիլմի առաջին մասն էկրան էր բարձրացել 2018թ.-ին: Այն համաշխարհային կինովարձույթում գտնվելու մոտ 4 շաբաթվա ընթացքում 1 մլրդ դոլար էր հավաքել:

Ըստ ֆիլմի սյուժեի՝ հարյուրամյակներ առաջ հինգ աֆրիկյան ցեղեր կռվում էին երկնաքարի համար, որը պարունակում էր վիբրանիում: Կռվողներից մեկը կուլ է տվել «սրտաձև խոտ» և արդյունքում ստացել գերմարդկային կարողություններ, ուժեր: Նա դարձել է առաջին «Սև հովազը» և միաձուլել բոլոր այդ ցեղերը:

 

 

Հայտնի է դարձել, թե երբ էկրան կբարձրանա «Սև հովազ» ֆիլմի երկրորդ մասը