«Գյումրու օր-2019» տոնական համերգին ներկա է նաև վարչապետը (տեսանյութ)

20:26 • 25.08.19

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընտանիքի, կառավարության անդամների հետ միասին մասնակցում է Գյումրիի օրվան նվիրված միջոցառումներին:

Այս պահին ընթանում է «Գյումրու օր-2019» տոնական համերգը:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը եղել են նաև քանդակագործ Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանում։ Շրջայցի ընթացքում նրանք ծանոթացել են թանգարանում ներկայացված հավաքածուին։ Վարչապետն ընտանիքի հետ այցելել է Ձիթողցոնց տուն-թանգարան՝ Գյումրիի ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան։ Կառավարության ղեկավարը շրջել է ցուցասրահներով, ծանոթացել Գյումրու առօրյան, մշակույթն ու պատմությունը ներկայացնող ցուցանմուշներին։