Երևանի Շարուրի փողոցում Mercedes-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս հոսպիտալացվել է

17:43 • 25.08.19

Օգոստոսի 24-ին՝ ժամը 13:14-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շարուրի փողոցի թիվ 22 հասցեում գտնվող հրշեջ-փրկարարական ջոկատի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ` քաղաքացին վրաերթի է ենթարկվել:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մհեր Հ.) վրաերթի է ենթարկել հետիոտն Սուսաննա Վ.-ին (ծնված 1961 թ.), ում փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Քաղաքացին հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ: